«Լևադա-Կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիները երկրի ներկայիս իշխանությունը համարում են ավելի վատը, քան սովետական ռեժիմը 1970-ականների վերջին-1980-ականների սկզբին:
Հարցվածներին առաջարկվել է ընտրել Լեոնիդ Բրեժնևի ուշ շրջանի և ներկայիս իշխանությանը բնորոշ մեկ կամ մի քանի բնորոշ երևույթ: Հարցվածների մեծամասնությունն ավելի դրական է արտահայտվել խորհրդային ռեժիմի մասին՝ 29 տոկոսը կարծում է, որ այդ իշխանությունն ավելի մոտ էր ժողովրդին, 25 տոկոսի համոզմամբ՝ ավելի ուժեղ և ամուր էր, 22 տոկոսն էլ նշել է՝ արդար էր:
Ռուսաստանի ժամանակակից իշխանությունների մասին խոսելիս գերիշխում է կոռումպացված գնահատականը, որ տվել է հարցվածների 31 տոկոսը:

