Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
«Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով և ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նաև տեղեկացնում է, որ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված և չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու և խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022թ. թվականի մարտի 1-ից։
- ՊԵԿ-ը բացահայտել է մաքսային կանոնների խախտման դեպքեր
- ՊԵԿ-ը պարզաբանել է Օնիրա քլաբ ՍՊԸ-ի՝ մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչման հրապարակումը
Մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների:
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը:
Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը:
ՊԵԿ-ը հրապարակել է արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույց և ապրանքների ցանկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: