Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի ծառայությունների հանդեպ «Ռեալը» վերականգնում է հետաքրքրությունը։ Ֆրանսիացի կիսապաշտպանի համար «Ռեալը» 71 միլիոն ֆունտ կարող է վճարել։
Հաղորդվում է, որ «Ռեալը» նաև հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի ծառայություններով։

