Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր թիմի ներկայիս վիճակի մասին։
«Այս պահին մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Տորթը պատրաստ է, և մեզ մնում է վրան ավելացնել բալը։ Սա մրցաշրջանի վճռորոշ ամիսն է։
Միլիտաոն ու Կուրտուան վերադարձել են խաղադաշտ, բացակայում է միայն Ալաբան: Մենք լավ մարզավիճակով մոտեցանք եզրափակիչ փուլին, բայց պետք է միայն ավելացնել բալը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
