fbpx
Սպորտ

Ռեալի նախկին ֆուտբոլիստը ներգրավված է Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստի մահափորձի գործին

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Դարկո Կովաչևիչի նկատմամբ կատարված մահափորձի գործով ներգրավված է նաև Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Բրավոն։

Մահափորձի դեպքը կատարվել է Աթենքի ավտոկայանատեղիներից մեկում, երբ Կովաչևիչը դուրս է եկել իր մեքենայից։ Այժմ այդ գործով զբաղվում է Հունաստանի ոստիկանությունը, որոնք դիտարկում են մահափորձին Բրավոյի ներգրավված լինելու վարկածի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Նշվում է, որ Բրավոն կարող է մասնակցություն ունենալ մահափորձին, քանի որ Կովաչևիչը տեղեկատվությունների է տիրապետում, որով կարող են բացահայտվել մի քանի պայմանավորված խաղեր, որոնց մասնակցություն է ունեցել նաև իսպանացի ֆուտբոլիստը։

Կովաչևիչն ու Բրավոն 2007-ից 2009 թվականները միասին հանդես են եկել «Օլիմպիակոսում»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ