Օլիմպիակոս
Օլիմպիակոսը Մարսելոյի հետ պայմանագիր է կնքել
«Օլիմպիակոսը» հայտարարել է Մարսելոյի հետ պայմանագիր կնքելու մասին. 34-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է երկարաձգման տարբերակով սեզոնի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հիշեցնենք, որ հունիսին Մարսելոն լքեց Մադրիդի «Ռեալը», որտեղ անցկացրեց 16 տարի և վերցրեց ռեկորդային 25 գավաթ:
Կարեն Նալբանդյանը Օլիմպիակոս – Արսենալ խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել
Մարտի 12-ին՝ Աթենքում, կկայանա UEFA Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի «Օլիմպիակոս» (Հունաստան)- «Արսենալ» (Անգլիա) հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Արթուր Ազարյանը՝ Օլիմպիակոս-Վուլվերհեմփթոն հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Մարտի 12-ին և 13-ին կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ հանդիպումները։ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է մարտի 13-ին Հունաստանում կայանալիք «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Եվրոպա լիգա․ առաջին հանդիպումների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեղի ունեցան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները։ Անգլիական «Վուլվերհեմփթոնը» 4-0 հաշվով հաղթանակ տարավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ։ Տանտերերի կազմում իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Դիոգո Խոտան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռուբեն Նևեսը։ «Արսենալը» հյուրընկալվելիս դժվարությամբ հաղթեց «Օլիմպիակոս»-ին։ Հյուրերի կազմում հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։
Ռեալի նախկին ֆուտբոլիստը ներգրավված է Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստի մահափորձի գործին
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Դարկո Կովաչևիչի նկատմամբ կատարված մահափորձի գործով ներգրավված է նաև Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Բրավոն։ Մահափորձի դեպքը կատարվել է Աթենքի ավտոկայանատեղիներից մեկում, երբ Կովաչևիչը դուրս է եկել իր մեքենայից։ Այժմ այդ գործով զբաղվում է Հունաստանի ոստիկանությունը, որոնք դիտարկում են մահափորձին Բրավոյի ներգրավված լինելու վարկածի ուղղությամբ։ Այս մասին…
Տոտենհեմի հաղթանակին նպաստած տղան ներկա էր ակումբի ընթրիքին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Տոտենհեմ»-ի թիմային ընթրիքի ժամանակ ներկա է եղել նաև այն հայտնի տղան, որը «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպման ժամանակ արագ էր մատուցել գնդակը, ինչի շնորհիվ լոնդոնյան ակումբը հավասարեցրել էր հաշիվը՝ խփելով երկրորդ գոլը։ Նրա հրավիրել էր ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե մոուրինյոն։ Խաղի ժամանակ մարզիչը մոտեցել էր տղային և շնորհակալություն էր հայտնել։ «Այդ տղան հասկանում է խաղը, կարդում է…
Նոր ռեկորդ․ Նոյերը հավասարվեց Օլիվեր Կանին
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 103-րդ հանդիպումն է անցկացրել՝ խաղադաշտ դուրս գալով «Օլիմպիակոսի» դեմ երեկ կայացած խաղում: Երեկ տեղի է ունեցել Մյունխենի «Բավարիա»-ի և «Օլիմպիակոս»-ի հանդիպումը։ «Բավարիա»-ի դարպասապահի Մանուել Նոյերի համար սա ռեկորդային խաղ էր, քանի որ ֆուտբոիստը անցկացրեց Չեմպիոնների լիգայում իր 103-րդ հանդիպումը։ Ռեկորդը վերաբերում է գերմանացի դարպասապահների խաղացած խաղերի քանակին, որով…
Օլիմպիակոս – Տոտենհեմ․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում մեկնարկում է «Օլիմպիակոս» – «Տոտենհեմ» մրցավեճը։ Հանդիպումը կկայանա «Կարաիսկակիս» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Օլիմպիակոս Η ενδεκάδα της ομάδας μας για το ματς κόντρα στην Τότεναμ! / The line-up for today's match against @SpursOfficial ! 🔴⚪️ #Olympiacos #UCL #OLYTHFC #THFC #Tottenham…
Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները։ Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 20-21-ին և 27-28-ին: Թիմերը կազմել են հետևյալ զույգերը՝ «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Ռոսենբորգ» (Տրոնհեյմ, Նորվեգիա) «Օլիմպիակոս» (Պիրեյ, Հունաստան) – «Կրասնոդար» (Ռուսաստան) ԼԱՍԿ (Լինց, Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) ԱՊՕԵԼ (Նիկոսիա, Կիպրոս) – «Այաքս» (Ամստերդամ, Հոլանդիա) ՉՖՌ (Կլուժ, Ռումինիա) –…
Օլիմպիակոս – Դինամո Կիև խաղի ժամանակ ոստիկանները ծեծել են հյուրերի երկրպագուներին
Տհաճ միջադեպ է գրանցվել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Օլիմպիակոս» – «Դինամո Կիև» խաղի ժամանակ (2-2): «Գեորգիոս Կարաիսկակիս» ստադիոնի տրիբունայում տեղի ոստիկանությունը հարձակվել է կիևյան ակումբի երկրպագուների վրա: Ըստ տարածված տեսանյութի՝ ոստիկանները մահակներ են կիրառել: Կոնֆլիկտի պատճառները չեն հաղորդվում: Նշենք, որ ուկրաինացիների նկատմամբ սադրանք են կիրառել նաև «Օլիմպիակոսի» երկրպագուները՝ իրենց տրիբունայում պարզելով Ռուսաստանի Դաշնության դրոշը: «Դինամոյի»…
ԵԼ. Ինտերը հաղթեց նվազագույն հաշվով, այլ արդյունքներ
Եվրոպա լիգայի խաղարկությունում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Ինտերը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Ռապիդի» նկատմամբ: Միակ գոլը 39-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Մարտինեսը: Իսպանական «Սևիլիան» էլ Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ: Մաչինի ֆուտբոլիստները հաղթեցին 1-0 հաշվով: Իր հաշվին գոլ գրանցեց Բեն Յեդերը: Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 21-ին: Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ…











