fbpx
Սպորտ

Ռեալի նախկին խաղացողը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գուտիի խոսքով՝ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը կվերցներ պորտուգալացին, մինչդեռ ֆրանսիացին այս իրավունքը զիջել է Վինիսիուսին Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (1:1):

«Եթե ես լինեի Մբապեի փոխարեն, այլ կերպ կարձագանքեի: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է «Ռեալում» Կրիշտիանու Ռոնալդուից խլել 11 մետրանոց իրացնելու իրավունքը. նույնիսկ եթե դա տևի 15 օր: Ինձ համար նա պետք է գնար և իրացներ 11-մետրանոցը»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի Պրիմերայի 3-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղում (1:1): Այսպիսով, Մբապեն երեք հանդիպում անընդմեջ գոլ չի խփել «Ռեալի» կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ