Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Ռեալի» նկատմամբ «Չելսիի» տարած հաղթանակի մասին։
«Վերջապես «Չելսին» «թաղեց» ինտրիգը:
Նրանք հրաշալի խաղացին:
«Չելսին» մի քանի անգամ լավն է երբևէ տեսածս ամենաթույլ «Ռեալից»», – գրել է Լինեկերը, երբ «Չելսին» 2-րդ անգամ է գրավել իսպանական ակումբի դարպասը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ՉԼ-ի կիսաեզրափակչի 2-րդ խաղում հաղթեց 2-0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։
