fbpx
Սպորտ

Ռեալն այն ակումբն է, որը միշտ նշաձողը ամենաբարձր կետում է պահում. Վարան

Նախորդ մրցաշրջանի մասին է խոսել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը:

«Երկար տարիների ֆիզիկական ու հոգեբանական լարվածությունը, որոնք մենք ունեցել ենք նախորդ մրցաշրջաններում, չէին կարող չազդել մեր ելույթների վրա: Ինչ-որ պահի հաջողությունը պետք է երես թեքեր:

Կարծում եմ՝ Չեմպիոնենրի լիգայի խմբային փուլը հեշտ չի լինի. ՊՍԺ-ն մոտիվացված է լինելու: Այնտեղ հիանալի ֆուտբոլիստներ կան: Մյուս թիմերն էլ պատրաստ են լուրջ դիմադրություն ցույց տալ ու բարդացնել մեր կյանքը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում  AS-ը:

«Ես որոշել եմ մնալ Մադրիդում: Սա այն ակումբն է, որը միշտ նշաձողը ամենաբարձր կետում է պահում»,- ամփոփել է իր խոսքը ֆրանսիացի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի հերթական տուրում «Արքայական ակումբը»-ը 3:2 հաշվով հաղթել էին «Լևանտե»-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ