«Ռեալը» ղեկավարությունը վստահ է, որ «Բարսելոնան» չի կարողանա համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ՝ Նեյմարի տեղափոխության հարցով։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Նշվում է, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է նոր ու այնպիսի առաջարկով դիմել ՊՍԺ-ին, որից ֆրանսիական ակումբի ղեկավարությունը չի կարողանա հրաժարվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն «Բարսային» 3 ժամ է տվել վերջնական առաջարկի համար։