Մադրիդի «Ռեալի» դիտակետում է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյին։ Le10Sport-ը հայտնում է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել նրան։
Աղբյուրը նշում է, որ մադրիդյան ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը, այդ պատճառով ուշադիր հետևում են։
Ուպամեկանոն «Բավարիա» է տեղափոխվել անցյալ ամառ 42,5 միլիոն եվրոյով «Լայպցիգից»: