«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթեռլինգի ծառայություններով է հետաքրքված Մադրիդի «Ռեալը»:
Ֆուտբոլիստի գործակալները ամռանը հանդիպել և զրուցել են «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսի հետ: Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմաբ ֆուտբոլիստը դեմ չէ «արքայական ակումբ» տեղափոխվելու գաղափարին, սակայն այս պահին նա իրեն ավելի լավ է զգում «Մանչեսթեր Սիթիում»:
Ստեռլինգը կցանկանա այլ ակումբ տեղափոխվել միայն 2-3 տարի հետո:
Նաև պետք է հաշվի առնել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է անգլիացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև մրցաշրջանի ավարտը:

