Մադրիդի «Ռեալը» շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու ուղղությամբ։
Այս մասին գրում է RMC-ն։
Նշվում է, որ մադրիդյան ակումբն արդեն իսկ նոր առաջարկ է պատրաստում՝ ֆրանսիական ակումբին ներկայացնելու համար։
Մբապեն էլ իր հերթին է ցանկանում կարիերան «Ռեալում» շարունակել։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 160 միլիոն դոլարանոց առաջարկը ՊՍԺ-ն մերժել էր։
Նշենք նաև, որ տրնասֆերային պատուհանն օրեր անց փակվելու է, այնպես որ՝ «Ռեալը» ստիպված է շտապել։