«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայությունները դեռևս հետաքրքրում են «Ռեալ»-ին:
Այս անգամ «արքայական» ակոմբը մեկ այլ առաջարկ կանի ֆրանսիացու համար։ Մադրիդցիները «Մանչեսթեր Յունայթեդին» կառաջարկեն կիսապաշտպան Տոնի Կրոսին՝ հավելավճարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ամռանը Պոգբան «Ռեալի» առաջնային նպատակն էր, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հասկացրել է, որ ֆրանսիացին չի վաճառվում:
Պոգբայի տրանսֆերով անձամբ շահագրգռված է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, այդ պատճառով ֆրանսիացու վերաբերյալ հաջորդ առաջարկը կարող է հետևել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանին:
