fbpx
Սպորտ

Ռեալը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը տանն ընդունեց «Այաքս»-ին:

Հիշեցնենք, որ Ամստերդամում «սերուցքայիններ»-ը 2:1 հաշվով հաղթանակ էին տոնել:

Խաղի մեկնարկն անհաջող դասավորվեց «արքայական» ակումբի համար: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Զիեշը: 18-րդ րոպեին ամստերդամցիների առավելությունը կրկնապատկեց Ներեսը: Տանտերերի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին 2 հարկադրաբար փոփոխություն կատարեց. վնասվածքների պատճառով խաղադաշտը լքեցին Վինիսիուսն ու Վասկեսը՝ իրենց տեղը զիջելով, համապատասխանաբար, Ասենսիոյին ու Բեյլին:
62-րդ րոպեին Տադիչը գոլ խփեց, որը վիճահարույց դրվագից հետո ծնվեց, սակայն VAR-ը գոլ գրանցեց:
70-րդ րոպեին Ասենսիոն 1 գոլ խփեց ու հույս արթնացրեց մադրիդցիների մոտ, սակայն ընդամենը 2 րոպե անցը Շոնը տուգանայինից ֆանտաստիկ գոլով վերջակետ դրեց խաղում:

Այսպիսով, դիմակայության արդյունքում ամստերդամյան թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

«Ռեալ» – «Այաքս»՝ 1:4

 

Հաղորդում է sportal.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ