Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել կիսախաշտպանության գիծը և այդ իսկ պատճառով ցանկություն ունի գնել «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերին:
Ալժիրցին 22 տարեկան է, նրա պայմանագրում նշվում է, որ նրա հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Բենասերին «Էմպոլիից» տեղափոխվել է «Միլան» 2019-ին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փախանցման հեղինակ:
Աղբյուրը՝ sport.ru։