Մադրիդի «Ռեալը» հնարավոր պարտք վերցնելուց խուսափելու համար որոշում է կայացրել ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 50 տոկոսով:
Ներկա պահին «Ռեալի» պարտքը բանկերին կազմում է 27 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին հայտարարել էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են ստանալ 70 տոկոսով պակաս աշխատավարձ:
Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ֆուտբոլային ակումբները ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել և մի շարք ակումբներ կրճատում են ֆուտբոլիստների աշխատավարձը: