Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ Զինեդին Զիդանին վերադարձնել գլխավոր մարզչի պաշտոնին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը վերադարձի շուրջ բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին։ Ակումբի ղեկավարությունը վստահում է Կարլո Անչելոտիին և հաջորդ մրցաշրջանը պլանավորելիս խորհրդակցում է նրա հետ։
Անչելոտիի և Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այժմ ավելի լավն են, քան երբևէ իտալացի մասնագետի «Ռեալում» պաշտոնավարման ընթացքում։ Անչելոտին մտադիր է Մադրիդի «Ռեալում» աշխատել մինչև պայմանագրի ավարտը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Բացի այդ, հրատարակությունը հայտնում է, որ անձամբ Զիդանը նույնպես չի կապվել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ֆրանսիացու մարզչական կարիերան շարունակելու հնարավոր տարբերակների թվում են ՊՍԺ-ն և Յուվենտուսը։

