«Ռեալը» մտադիր է բաժանվել Գարեթ Բեյլից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է AS-ը: Խոչընդոտ կարող են հանդիսանալ ակումբի և անձամբ ֆուտբոլիստի բարձր ֆինանսական պահանջները:
Բեյլը դեմ չէ հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել Մադրիդում, բայց գիտի, որ ակումբը ցանկանում է վաճառել իրեն։
Նա կորցրել է որոշ թիմակիցների և երկրպագուների վստահությունը:
Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից , ուր տեղափոխվել էր «Տոտենհեմից»: