fbpx
Խորհրդարան

Համացանցում մենաշնորհն ահնար է. Ալեն Սիմոնյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուքմեյքերների գործունեության սահմանափակումները քննարկելու ընթացքում պատգամավորներից մեկը նշեց, որ եթե գրասենյակների գործունեությունը սահմանափակվելու է, ապա մենաշնորհ է տրվելու համացանցում այդպիսի գործունեություն ծավալողներին, ինչը հակամրցակցային է լինելու։

Նախագիծը ներկայացնող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ համացանցում չի կարող մենաշնորհ լինել, ինչին պատգամավորը արձագանքեց, որ բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներից մի քանիսը նախնական քննարկումների ժամանակ ասել են, որ առայժմ պատրաստ չեն, միջոցներ չունեն, որ կարողանան համացանցային գործունեություն ծավալել։

«Բա էդ մարդիկ, որ խաղում են, էդ միջոցներն ունե՞ն կրվելու։ Ջհանդամին, թե պատրաստ չեն… Չկա մենաշնորհային»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ ինտերնետը և մենաշնորհն անհամեմատելի բառեր են և որ համացանցում մենաշնորհն անհնար է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ