«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան չի շարունակի Իսպանիայում։
El Chiringuito-ի տեղեկություններով, «Ռեալը» հրաժարվել է ֆրանսիացու տրանսֆերից ու քայլեր չի ձեռնարկելու նրա տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է ցանկացել ձեռք բերել ֆրանսիացուն, սակայն «Ռեալը» պատրաստ չէ նրա համար 150 մլն եվրո վճարել։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուսը»:
