«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Քրիստիան Էրիկսենի ծառայություններով:
27-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալը» պատրաստ են վճարել 70 մլն եվրո: Մադրիդցիները նրան տեսնում են որպես Լուկա Մոդրիչին փոխարինող:
Մադրիդում կայացած Չեմպիոնների լիգյաի եզրափակչից առաջ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Հստակ պարզ չէ, արդյոք կողմերը քննարկել են Էրիկսենի տրանսֆերը, թե ոչ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Նշենք, որ Էրիկսենը մեկ տարի անց ունենալու է ազատ գործակալի կարգավիճակ: