«Ռեալը» վերջնականապես հրաժարվել է Պոլ Պոգբային գնելու ցանկությունից։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որ Պոգբային ձեռք բերելու մտադրություն չկա։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Նշվում է, որ «Ռեալն» այժմ հույսեր է կապում Ֆեդերիկո Վալվերդեի հետ, ով վայելում է Զիդանի լիակատար վստահությունը։