Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Սելտան»։
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Ֆյոդոր Սմոլովը։ Երկրորդ կեսում «Ռեալը» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլերի հեղինակներ դարձան Տոնի Կրոսը և Սերխիո Ռամոսը։
Խաղավերջում, սակայն, «Սելտա»-ի կազմում փոխարինման մտած Սանտի Մինան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այսպիսով՝ խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 53-ի ու շարունակում է միանձնյա գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 52 միավորով երկրորդն է։