Տոնի Կրոս
Ռեալ Մադրիդի հինգ խաղացողներ ընդգրկվել են The Best FIFA Men’s 11-ում
2024 թվականի The Best FIFA Men’s 11-ը կազմված է Լա Լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի աստղերից։ «Ռեալ Մադրիդը» հինգ ներկայացուցիչ է տրամադրել այս տարվա թիմին՝ ընդգծելով ակումբի տիտղոսներով լի մրցաշրջանի հաջողությունները։ Լա Լիգան ներկայացնող վեց խաղացողներից է նաև «Բարսելոնայի» 17-ամյա տաղանդ Լամինե Յամալը, ով նշանակալի դեր խաղաց Իսպանիայի հաղթանակի գործում UEFA EURO 2024-ում։ Թիմի մյուս…
Տոնի Կրոսը 2,5 տարվա դադարից հետո վերադառնում է Գերմանիայի հավաքական
Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2024-ից առաջ հայտարարել է հավաքական վերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ մրցաշարն այս տարի կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Կիսապաշտպանը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո հեռացավ ազգային թիմից։ «Մարտից նորից կխաղամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Քանի որ մարզիչն ինձ դա խնդրեց: Ես պատրաստ եմ դրան և վստահ եմ, որ Եվրոպայի…
Ավելի բարդ խնդիր դժվար թե լինի․ Ռեալի կիսապաշտպանը՝ Չելսիի դեմ խաղի մասին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպումը` նշելով, թե ավելի բարդ խնդիր դժվար թե լինի։ «Բայց ինքներս մեզ պետք է նայենք։ Երբ մենք լավ ենք խաղում, շատ բան հնարավոր է, և մենք դա տեսել ենք։ Եթե մենք վատ ենք խաղում, ապա շանսերն ընկնում են։ Ուստի պետք է…
Կրոսն ասել է, թե որտեղ է ուզում ավարտել կարիերան
Մադրիդի «Ռեալում» հանդես եկող կիսապաշտպան Տոնի Կրոսը ասել է, թե որտեղ է ավարտելու կարիերան։ Նրա խոսքերը փոխանցում է Sky Sport-ը։ Ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց «Ռեալում» և այդ պատճառով է պայմանագիրը թարմացրել այնքան, որ դրա ավարտին լինի 33 տարեկան։ Կրոսի խոսքով, եթե իր օրգանիզմը ներեց, ապա կբանակցի մադրիդյան ակումբի հետ նոր…
Ռեալի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջիկա հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո։
Մտադիր եմ Ռեալի հետ պայմանագիրս ավարտին հասցնել․ Կրոս
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսն անկեղծացել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում։ «Ֆուտբոլային աշխարհում 3 տարին շատ է, ու ես մտադիր եմ Մադրիդի հետ պայմանագիրս ավարտին հասցնել։ Այդ ժամանակ 33 տարեկան կլինեմ ու շատ տարբերակներ կունենամ։ Հեռանալ, մնալ այստեղ, թե ավարտել կարիերաս։ Ուզում եմ կարիերաս «Ռեալում» ավարտել։ Ես ինձ ֆուտբոլում եմ պատկերացնում,…
Կարծիք կա, որ եթե Գերմանիայում չհաջողվի ավարտել մրցաշրջանը, ապա դա ոչ ոք չի կարող․ Կրոս
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը կիսվել է իր տեսակետով՝ կապված առաջնությունները ավարտին հասցնելու հետ։ «Իսպանիայում կարծիք կա, որ եթե Գերմանիայի Բունդեսլիգան չկարողանա ավարտին հասցնել մրցաշրջանը, ապա ոչ ոք չի կարող: Տպավորիչ է, թե ինչպես են Գերմանիայում պայքարում վիրուսի դեմ: Եվ եթե նրանք չկարողանան այնտեղ Բունդեսլիգան ավարտին հասցնել, ապա ո՞վ կկարողանա», – կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է…
Ռեալը ոչ-ոքի ավարտեց Սելտայի դեմ պայքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Սելտան»։ Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Ֆյոդոր Սմոլովը։ Երկրորդ կեսում «Ռեալը» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլերի հեղինակներ դարձան Տոնի Կրոսը և Սերխիո Ռամոսը։ Խաղավերջում, սակայն, «Սելտա»-ի կազմում փոխարինման մտած Սանտի Մինան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այսպիսով՝ խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Այս…
Ռեալը նվազագույն հաշվով հաղթեց Գալաթասարային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ՝ Հոկտեմբերի 22-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության Ա խմբում թուրքական «Գալաթասարայ»-ը Ստամբուլում ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին։ Հանդիպումը տեղի ունեցավ «Թյուրք Թելեկոմ արենա» մարզադաշտում։ Ստամբուլում իրեն հիանալի դրսևորեց վնասվածքից նոր ապաքինված Տոնի Կրոսը ՝ 18-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով։ Սա դարձավ հանդիպման միակ ու «Արքայական» ակումբին հաղթանակ պարգևած գնդակը։ https://m.youtube.com/watch?v=LKA5FNrZL_s
Էլ Կլասիկոյի հետաձգումը ձեռնտու է Զիդանին. AS
Էլ Կլասիկոյի հետաձգման որոշումը մեծ ուրախությամբ կընդունվի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից։ Պատճառն իհարկե կիսապաշտպանությունում առկա խնդիրներն են։ Վնասվածքի պատճառով շարքից դուրս են մնացել ՝ Գարեթ Բեյլը, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Լուիս Վասկեսը։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ կհարթվի կիսապաշտպանությունում առաջացած անցքը։ Մոդրիչ-Կրոս զույգի բացակայությունը իսկապես մեծ աղետ է ֆրանսիացի…
Խամես և Իսկո. ինչպես հին ու բարի ժամանակներում
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն նորից աչքի ընկելու հնարավորություն ունեն Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրոսի վնասվածքներից հետո։ Երկուսն էլ «Արքայական» ակումբին փառք բերած ֆուտբոլիստներ են, բայց կորցրել են իրենց մակարդակը Լոս Բլանկոսում։ Խամեսին հաջողվեց այս մրցաշրջանում լավ ներկայանալ և Զինեդին Զիդանը ամենայն հավանականությամբ նրան կընդգրկի մեկնարկային կազմում։ Իսկոն նույնպես խաղալու հնարավորություն կստանա, եթե…
Տոնի Կրոսը վնասվածք է ստացել. Marca
Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է Marca-ն: Գերմանացի կիսապաշտպանը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Գրանադա»-ի հետ խաղում ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել: «Ռեալ»-ը Կրոսի ապաքինման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել: Նշենք, որ Տոնի Կրոսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալ»-ի բոլոր հանդիպումներին:
Դժվար թե ՄՅՈւ-ում 3 անգամ դառնայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր. Կրոս
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ 2014 թվականին հնարավորություն է ունեցել տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: «2014 թվականին արդեն համաձայնեցրել էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքը: Մի քանի անգամ զրուցել էի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ, նա պատմել էր իր ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, վերջին պահին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը չկայացավ, ինչի համար…












