Ռեալը որոշել է՝ ուր է ուղարկելու Կուբոյին

Հրապարակող՝

54799290_10157101331562673_3988666987411668992_n

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն առաջիկա մրցաշրջանն անցկացնելու է այլ թիմում։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, «արքայական» ակումբը որոշել է 18-ամյա ճապոնացուն վարձակալական հիմունքներով ուղարկել «Վալյադոլիդ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ»-ը կարող է բաց թողնել հեռանկարային խաղացողին, քանի որ նա չունի ԵՄ քաղաքացիություն, ինչը խնդիր է առաջացնում հայտ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Կուբոյին գնել է 2 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստը, որին անվանում են «ճապոնացի Մեսիի», մադրիդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառը:

Ամենաթարմ