Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային». «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի համար այս հաղթանակը 11-րդն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Մեսսիից բացի կատալոնական ակումբի ոչ մի ֆուտբոլիստ «Ռեալի» հարկի տակ այդքան հաղթանակ չի տոնել:
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի համար էլ սա տնային Կլասիկոներում 11-րդ պարտությունն էր, ինչն էլ հակառեկորդ է. Ռամոսից շատ «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ սեփական հարկի տակ չի պարտվել «Բարսելոնային»:
Մեսսին մեկ այլ ռեկորդային ցուցանիշ էլ է գրանցել: Արգենտինացի հարձակվողը և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը միասին 35-րդ անգամ էին մասնակցում «Ռեալի» դեմ հանդիպման: Այսպիսով, Բուսկետսն ու Մեսսին նոր համատեղ ռեկորդ են սահմանել: Այս զույգից ավելի Կլասիկոների միասին մասնակցել են Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան՝ 34 հանդիպում:
Հավելենք, որ սա պատմության 241-րդ պաշտոնական Կլասիկոն էր, իսկ «Բարսելոնայի» համար այս հաղթանակը 95-րդն էր: Այժմ կատալոնացիները և «սերուցքայիններն» իրենց ակտիվում ունեն 95-ական հաղթանակ, 51 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Հաղորդում է armsport.am-ը։