Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված նոր որոշում են ընդունել:
Հայտնի է, որ իշխանությունները հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնել են:
«Այս որոշումը կայացվել է նախկինում ընդունված միջոցառումները՝ հատկապես սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Դրա հետևանքով աճել է կորոնավիրուսի տարածումը»,-նշել են նախարարությունում:
Հայտնի է, որ քաղաքացիները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում, փողոցներում, տրանսպորտում, զբոսայգիներում և այլն:
Հայտնենք, որ Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 283 270 , մահվան` 6782 դեպք:

