fbpx
Հասարակություն

Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ:

«Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Պայթեցման աշխատանքների հետևանքով նույն օրը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1549279315245135

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ