Ավստրալիայի Օնսլոու քաղաքում վերջերս գրանցված ջերմաստիճանը կրկնել է հարավային կիսագնդի համար գրանցված ռեկորդը։
Այս մասին հայտնում է Global Voices-ը։
Նշվում է, որ հունվարի 13-ին Օնսլոուում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի։
Նման ջերմաստիճան գրանցվել է միայն 1960 թվականին՝ Ուդնադատտայում, որն էլ ենց բարձր ջերմաստիճանի ռեկորդն է հարավային կիսագնդում։
Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ը նշանավորվեց որպես կլիմայական ճգնաժամ խորհրդանշող հերթական օրը։


