Ավարտվեց Եվրո 2020-ի ընտրական փուլը։ Վերջին օրվա ամենահետաքրքրական խաղը Ուելս – Հունգարիա հանդիպումն էր։
Տանտերերի համար հաղթանակը պարտադիր էր մրցաշարի ուղեգիր նվաճելու համար։ Դրանում ակումբին օգնեցին մեկնարկային կազմում կրկին միմյան հետ խաղացող Գարեթ Բելն ու Աարոն Ռեմսին։
Խաղի 15-րդ րոպեին Բեյլի փոխանցմամբ Ռեմսին բացեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ խաղակեսին Ռեմսին իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ հնարավորություն տալով իր թիմին վաստակել 14 միավոր, բարձրանալ երկրորդ տեղ և ուղևորվել Եվրոպայի առաջնություն։
Նշենք, որ խմբի առաջին հորիզոնականում Խորվաթիան է։