Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Միջերկրական ծովում գտնվող մարդկանց

Հրապարակող՝

Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Միջերկրական ծովում գտնվող մարդկանց

Ամենադիտվածներ

Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ գտնվում է Միջերկրական ծովում, և որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որևէ պետություն։

«Վերջապես, ոչ մեծ լավ նորություն: Սննդամթերք է հասցվել Open Arms, և մենք թիմի հատուկ անդամ ունենք՝ Ռիչարդ Գիրին»,- ասված է Twitter-ում Open Arms-ի զետեղած հաղորդագրության մեջ:

 

Սոցցանցում նաև հրապարակվել են դերասանի լուսանկարներն ու տեսանյութերը նավի վրա: Գիրը հանգստանում է Իտալիայում և որոշել է ներգաղթյալներին օգնել սեփական նախաձեռնությամբ: Զբոսանավի վրա, որով նա մոտեցել է, գրված Է. «Դուք մենակ չեք»։

Proactiva Open Arms հասարակական կազմակերպությունը եվրոպական երկրների դիրքորոշումը որակում է որպես «խայտառակություն»:

«Ինչպիսի խայտառակություն է, որ Եվրոպան ի վիճակի չէ այս մարդկանց համար նավահանգիստ տրամադրել 8 օրվա ընթացքում»,- ասված է կազմակերպության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Երկու գործողության շնորհիվ փրկվել են 124 ներգաղթյալներ. գործողություններից մեկն անցկացվել է Լիբիայի ափերից 78 մղոն հեռավորությամբ, երկրորդը՝ Լամպեդուզա իտալական կղզուց ոչ հեռու: Նշենք, որ միգրանտների թվում կա 32 անչափահաս:

Ամենաթարմ