Հայտնի երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս։ Բանն այն է, որ նա ծագմամբ հենց Բարբադոսից է։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ Ռիհաննային ազգային հերոսի կոչում շնորհելու մասին հայտարարվել է այսօր, երբ Բարբադոսը պաշտոնապես դուրս եկավ Մեծ Բրիտանիայի ենթակայությունից ու դարձավ Հանրապետություն։
Հիշեցնենք, որ այսօր ընտրվեց նաև Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը։