Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել։
Ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային գործերի և պաշտպանության կոմիտեների նիստում՝ Ռյաբկովը հայտարարել է, որ սպառազինությունների վերահսկման համակարգը ճգնաժամի մեջ է:
«Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն Բայդենի վարչակազմին առաջարկել ենք ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել՝ ոլորտում առկա մտահոգությունները քննարկելու և խնդիրները կարգավորելու ուղիների որոնման համար», – նշել է փոխնախարարը:
Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից։