Զինված Ուժեր

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Օրեր առաջ ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Աշոտ Զաքարյանը։

Պարզվել է, որ նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով։

ArmenPress-ի հետ զրույցում Զաքարյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում ու վարակի ախտանշաններից միայն ջերմություն ունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ ունենք վարակի 23 նոր հաստատված դեպք, իսկ մինչ այժմ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 40 443 է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ