Հունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում է միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հորդորում է վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Ժամը 18:30-ի դրությամբ փակ են Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները
Հրապարակող՝

