fbpx
Աշխարհ

Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ադրբեջանին աջակցելու համար

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար:

Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին: Մենենդեսը խոսել է Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների մասին, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային աջակցելու կապակցությամբ:

Ռոբերտ Մենենդեսը իր խոսքում ընդգծել է, որ ինքը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարել: Ռոբերտ Մենենդեսը նշել է՝ հուսով է, որ  ընտրված նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը՝ ճանաչելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում:

Աղբյուրը՝ Aravot.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ