ադրբեջանական ագրեսիա
Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ Monument Watch-ի զեկույց
Monument Watch հարթակի հրապարակած վերջին զեկույցը վկայում է Ստեփանակերտի հուշահամալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի վտանգավոր գործողությունների մասին։ Տեսանյութերը, որոնք տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, փաստում են, որ հուշահամալիրը դեռևս կանգուն է, սակայն առկա են վնասվածքներ՝ հատկապես Արցախյան պատերազմի հերոսների շիրմաքարերին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հատվածներում։ Ադրբեջանական գործողությունները ներառում են հուշահամալիրի հայերեն գրությունների քերումը։ Սա…
Հայտնաբերվել է անհետ կորած համարվող շարքային զինծառայողը
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ջերմուկի վրա ամենաառաջին հարվածը եղել է ճոպանուղուն
Ադրբեջանական ագրեսիայի առաջին հարվածը Ջերմուկում եղել է ճոպանուղուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը: «Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ից. Տարեկան միջինը ունենում ենք 25-35 հազար այցելու: Ջերմուկ այցելողները հիմնականում այցելում են ճոպանուղի, ջրվեժ եւ մեր հանրահայտ ընպելասրահը: Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին,…
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում մեկ քաղաքացիական անձ է զոհվել
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել. Քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին կառավարության նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով` քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը, որի հետևանքով 6 քաղաքացիական անձ է վիրավորվել: «Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել…
Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. Փաշինյան
ԱԺ-ում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: «Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի: Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ…
Հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է․ Թանկյան
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն իր սոցցանցի էջերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի անհանգիստ իրավիճակին ու սահմանային վերջին զոհերից մեկին: Նա հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ զոհված 3 ժամկետային զինծառայողներից մեկի լուսանկարն ու գրել. «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով: Սա Ռուդիկ…
Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ադրբեջանին աջակցելու համար
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար: Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին: Մենենդեսը խոսել է Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների մասին, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և Լեռնային…
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ,…
ԱՀ ՄԻՊ-ը հանդիպել է բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին,…
Հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի…
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև
Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի…











