ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը։
Քոչարյանը հարցազրույցում նշել է, որ ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար։
Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե»։
Քոչարյանը նաև նշել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն ու մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար: