Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ռեալում» իր կարիերայի հնարավոր շարունակության մասին։
«Այժմ ես գոհ եմ Անգլիայում ամեն ինչից: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։
Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, բայց երբ ժամանակը գա, կմտածեմ ապագայի մասին։
Իսպանիան իմ հայրենիքն է, իսկ Մադրիդը՝ իմ հայրենի քաղաքը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Todofichajes-ը։ Էրնանդեսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։