fbpx
Աշխարհ

Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարարի դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

«Մենք կարող ենք այդ պատժամիջոցները մանկամտություն անվանել, ես այլ մեկնաբանություն չունեմ: Նրանք ամեն օր հայտարարում են, որ ցանկանում են Իրանի հետ բանակցել, որ մտադիր են իրանական կառավարության հետ բանակցություններ վարել առանց նախապայմանների, որ ցանկացած պահի բանակցություններին պատրաստ են, բայց հետո պատժամիջոցներ են սահմանում ԱԳ նախարարի դեմ»,- ասել է Ռոհանին:

Չորեքշաբթի ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ