Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկրի ազգային օրվա կապակցությամբ: Ռոհանին, շնորհավորելով «եղբայրական և բարեկամ» երկրի կառավարությանն ու ժողովրդին, կարևորել է երկրների միջև հարաբերությունները:
Նա հիշեցրել է, որ երկու բարեկամ հարևանները բարձր մակարդակի եղբայրական հարաբերություներ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր: Ռոհանին համոզմունք է հայտնել, որ իրենք կզարգացնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կզարգացնեն քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, կխորացնեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: