Լեգենդար Շվեյցարացի թեննիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է ապագայի հետ կապված ծրագրերով: Թեննիսիստի կարծիքով 2020թ. կարող է վերջինը լինել իր կարիերայում:
«Ինձ համար որոշում եմ կայացրել, որ ևս մեկ Ուիմբլդոնի կմասնակցեմ: Այս պահին մտածում եմ նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու շուրջ: Այդ մասին խորհրդակցել եմ կնոջս և թիմակիցներիս հետ»,- նշել է շվեյցարացի թեննիսիստը։