Տոկիոյի օլիմպիական խաղեր
Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու․ Բաչկով
Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով։ Բաչկովը ասել է, որ շատ հպարտ է ու շատ շնորհակալ է։ «Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել…
Չալյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակչում. Տոկիո-2020
Օգոստոսի 2-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը պարտություն է կրել։ Ըմբիշը 1-6 հաշվով զիջել է Ղրղզստանի ներկայացուցչից։ Չկարողանալով դուրս գալ եզրափակիչ՝ օգոստոսի 3-ին կմրցի բրոնզե մեդալի համար։
Տոկիոյի օլիմպիական խաղեր չեն հետաձգվի. ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն մարտի 17 –ին տեսակոնֆերանս է անցկացրել ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ և պաշտոնական հայտարարություն է հրապարակել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղերը հետաձգելու և ժամկետները փոփոխելու անհրաժեշտություն չկա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները ՝ նախատեսված ծրագրով։ Մեկնարկին դեռևս չորս ամիս կա և արմատական որոշումներ ընդունելու ու…
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան Ռուսաստանին տուգանել է 10 միլիոն դոլարով
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան Ռուսաստանի ատլետիկայի ֆեդերացիային (ՌԱՖ) տուգանել է 10 միլիոն դոլարով, հակադոպինգային կանոների կոպիտ խախտման պատճառով։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։ ԱՖՄԱ-ն թույլատրել է միայն 10 հոգու, որպես չեղոք մարզիկներ, մասնակցություն ապահովել գալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ «Համակարգը, որը ռուս մարզիկներին թույլ է տալիս մասնակցել որպես վավերացված չեզոք մարզիկների, կկասցեցվի, եթե 10 միլիոն…
Ֆեդերերը հաստատել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին
38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերին: «Վերջին մի քանի շաբաթներին մենք թիմում շատ էինք քննարկում այն հարցը, թե հաջորդ մրցաշրջանում ինչով եմ զբաղվելու Ուիմբլդոնի ու ԱՄՆ-ի Բաց առաջնության միջև ընկած ժամանակում: Ի վերջո սիրտս որոշեց, որ ես կրկին կմասնակցեմ Օլիմպիական խաղերին», – Ֆեդերերի խոսքերը «Թվիթերի» իր էջում մեջբերել…
Ռամոսը ցանկանում է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին ու Եվրոպայի առաջնությանը
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է մասնակցել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է El Mundo-ն: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը նշում է. «Եթե հնարավորություն ընձեռնվի գնալու Տոկիո, նրա համար մեծագույն ուրախություն կլինի»: 33-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ եթե իր մասնակցությունն ստացվի, ապա ինքը կհայտնվի 23 տարեկանից բարձր այն…
Ռոջեր Ֆեդերերը հնարավոր է շուտով ավարտի կարիերան
Լեգենդար Շվեյցարացի թեննիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է ապագայի հետ կապված ծրագրերով: Թեննիսիստի կարծիքով 2020թ. կարող է վերջինը լինել իր կարիերայում: «Ինձ համար որոշում եմ կայացրել, որ ևս մեկ Ուիմբլդոնի կմասնակցեմ: Այս պահին մտածում եմ նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու շուրջ: Այդ մասին խորհրդակցել եմ կնոջս և թիմակիցներիս հետ»,- նշել է շվեյցարացի թեննիսիստը։







