Երգիչ Ֆրենկ Սինատրային պատկանած Rolls-Royce ավտոմեքենան աճուրդի է հանվել NEC Classic Motor Show ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է նոյեմբերի 9-ին, Բիրմինգհեմում:
Նոյեմբերի 9-11-ը Մեծ Բրիտանիայում տեղի է ունենում դասական ավտոմեքենաների NEC Classic Motor Show ցուցահանդեսը: Դրա շրջանակում շուրջ 3 հազար ռետրո ավտոմեքենա է ցուցադրվել:
Իսկ աճուրդի շրջանակում կվճառավեն ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրային, բրիտանացի ռեժիսոր Սթիվ Մաքուինին, բրիտանացի երգիչ Ջեյ Քեյին և այլ հայտնիներին պատկանած ավտոմեքենաներ:
Սինատրայի Roll-Royce Corniche Convertible ավտոմեքենան 1984-ի արտադրության է: Այն 105-125 հազար ֆունտ սթեռլինգ է գնահատվում:
Աղբյուր՝ 1in.am