Rolls-Royce-ը ներկայացրել միանգամայն նոր, ինքնատիպ Phantom Goldfinger՝ նշելով Ջեյմս Բոնդի մասին 1964թ. «Գոլդֆինգեր» ֆիլմի 60-ամյակը, գրել է Hypebeast-ը։
Phantom Goldfinger-ն օգտագործում է դեղին-սեւ գունային սխեմա, ինչպես եւ ֆիլմի հանրահայտ ավտոմեքենան։ 2024թ. նմանակն ունի 21 դյույմանոց անիվներ, որոնք այնպես են պատրաստված, որպեսզի հիշեցնեն ֆիլմի տարբերակի հարթ սկավառակը։ Բացի այդ, մեքենան օգտագործում է 18 կարատանոց ոսկե եւ արծաթե ծածկ, որը հիշեցնում է 007-ի մեքենայի ոսկե կորպուսը։
Rolls-Royce մեքենայի ներսում կա բար Phantom-ի ձեւով 18 կարատանոց ոսկուց, որը գտնվում է կենտրոնական կոնսոլի առջեւում։ Թե՛ առջեւի, թե՛ հետին կոնսոլները ոսկե երիզում ունեն, իսկ ձեռնոցների արկղը մակագրված է ֆիլմի դասական ցիտատով. «Սա ոսկի է, միստր Բոնդ։ Ամբողջ կյանքում ես սիրահարված եմ եղել դրա գույնին, փայլին, աստվածային երկնայնությանը»։
Մեքենայի ուղեւորները կարող են նայել առաստաղին եւ տեսնել 719 «աստղ» եւ ութ «ընկնող աստղ», որոնք լուսավորում են սրահը գիշերը։ Յուրաքանչյուր աստղ անհատականորեն տեղադրված է այն դիրքով, ինչ եւ Ֆուրկի լեռնանցքի աստղերը 1964թ. հուլիսի 11-ին կամ «Գոլդֆինգերի» նկարահանումների վերջին օրը։
Ինքնատիպ մեքենան չի վերարտադրվելու, եւ այն արդեն հասցվել է ավտոարտադրողի գլխավոր հաճախորդներից մեկին Անգլիայում։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)