«Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Մոնտեկատինիի» հետ ու ջախջախել վերջինիս։
Հռոմեացիներին հաջողվել է 10 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Գոլերից 3-ը խփել է Մայորալը, մնացած 6-ը խփել են առանձին ֆուտբոլիստների, ինչպես նաև՝ գրանցվել է մեկ ինքնագոլ։
Հայազգի Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ողջ հանդիպմանն ու օգնել իր թիմին հաղթել։
Սա «Ռոմայի» առաջին հանդիպումն էր՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։
https://www.youtube.com/watch?v=b4OvtqjiOd8