Ռոման հաղթեց Վերոնային․ Մխիթարյանը կրկին գոլ հեղինակեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Իտալիայի Ս Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում «Ռոման» տանը հանդիպել է «Վերոնայի» հետ։

Հռոմեական ակումբը հաղթողի հարցերը լուծել է առաջին 30 րոպեների ընթացքում։ Նախ հաշիվը 20-րդ րոպեին բացել է Ջանլուկա Մանչինին։ Այնուհետև՝ 22-րդ րոպեին, գեղեցիկ հեռահար գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը, իսկ 29-րդ րոպեին հաշիվն արդեն խոշոր է դարձրել Բորխա Մայորալը։

Թիմերը ընդմիջման են գնացել 3-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում «Ռոման» գնդակ չհեղինակեց, իսկ «Վերոնային» հաջողվեց ընդամենը մեկն ուղարկել տան տերերի դարպասը, այդպիսով՝ միայն թրջելով հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Էբրիմա Կոլեյը։ Արդյունքում՝ խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ օգուտ «Ռոմայի»։

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակում է 40 միավոր ու զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Նշենք նաև, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում «Վերոնայի» դարպասն ուղարկած գորը Մխիթարյանի համար 9-րդն էր։

Ամենաթարմ