Կառավարություն

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է

Հուլիսի 20-ին շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է:

«Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվել են նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, զբոսաշրջային հոսքերի կառավարման,ինչպես նաև հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին:

Պետրոսյանը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարությունը հայտնում է, որ այցը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ