fbpx
Սպորտ

Ռոմայի սեփականատերը մոտ է Էվերտոնը ձեռք բերելուն

«Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը 475 միլիոն եվրոյով կգնի «Էվերտոնը», հայտնում է TuttoMercatoWeb-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ֆրիդկինը գործարքի արդյունքում կստանա բաժնետոմսերի 94,1 տոկոսը, որոնք ներկայումս պատկանում են անգլիական ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին։

Պրեմիեր լիգայի՝ պայմանագրի վերանայումը կտևի ավելի քան մեկ ամիս, սակայն խնդիրներ չեն սպասվում։

Մոշիրին ակումբի Տնօրենների խորհրդի նախագահն է: Նա «Էվերտոնի» բաժնետոմսերը ձեռք է բերել 2016 թվականին։ Ֆրիդկինի Friedkin Group ընկերությունը դարձել է «Ռոմայի» սեփականատեր 2020 թվականին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարար Վաչե Մանուկյանը ևս ցանկանում էր գնել «Էվերտոնը»։ Այդ մասին հայտնել էր The Independent-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ